Artsakhpress

Հասարակական

Մայր բուհում գրքերի շնորհանդես է կազմակերպվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել բանաստեղծ Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը», որը հրատարակել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը, և Համազգայն հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի կողմից հրատարակված «Հնչող ձայներ» գրքերի շնորհանդեսը։

Մայր բուհում գրքերի շնորհանդես է կազմակերպվել

Մայր բուհում գրքերի շնորհանդես է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ներկաները միջոցառման սկզբում ծաղիկներ խոնարհեցին ԱրՊՀ անմահացած տղաների հուշատախտակի առաջ։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն իր խոսքում կարևորեց այս պատմական ժամանակաշրջանում գրականության զարգացման շարունակականությունը։
Բնութագրությունը հասանալի չէ
««Հնչող» ձայներ գրքում ներկայացված են 44-օրյա պատերազմում զոհված տղաների գրվածքները: Գրքում ընդգրկված են տասնմեկ հերոսների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Կոմիտաս Հակոբյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովակիմյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքնեկյանի և Շանթ Նավոյանի ստեղծագործությունները:
Բնութագրությունը հասանալի չէ
«Հնչող ձայները» այդ տղաների ձայներն են իրենց բանաստեղծությունների, պատմվածքների տեսքով, որ պետք է հավերժ հնչեն մեր բոլորիս մտքերում, հոգիներում ու սրտերում:
Պետք է սերունդներին փոխանցենք այդ ձայնը, որը և՛ մեզ, և՛ ապագայի համար առաջին հերթին պետք է լինի սթափության, ներկայից, անցյալից դասեր քաղելու և շիտակ ապրելու ձայն»,- նշել է Հ. Ավագյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
«Պատերազմի դուռը» գրքի հադրութցի հեղինակ Վիտալի Պետրոսյանի խոսքով՝ ստեղծագործում է դեռևս դպրոցական տարիներից։ Գրողի վերջին գիրքը, որը վերնագրված է «Խրամատի ճանապարհը», նվիրված է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Այդ գրքից նա մոտ տասը բանաստեղծություն ընդգրկել է «Պատերազմի դուռը» գրքի էջերում:
Բնութագրությունը հասանալի չէ
«Գրքում ներկայացվում են 2018 թվականից մինչ օրս Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները:
Ուզում եմ, որ այս գիրքը բոլորիս համար դառնա հավատի ճանապարհ»,- ասել է Վ. Պետրոսյանը:
Շնորհանդեսին ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:
Բնութագրությունը հասանալի չէ«Հնչող ձայներ»-ի գաղափարը Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանինն է։ Խոսելով գրքի ստեղծման մասին՝ նա նշել է, որ նահատակված տղաները երբեք լուռ չեն. «Եռաբլուրում լռություն չկա: Տղաները խոսում են մեզ հետ և մեկ բան են պատգամում: Նրանց բոլոր պատգամները հայրենիքի մասին են, մեզ արժանապատվություն, ապրելու իրավունք փոխանցում են այս հերոս տղաները»,- ընդգծել է Ռ. Առաքելյանը։
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search