«Երբ որ հանդարտվի» ֆիլի իրադարձությունները զարգանում են Արցախում։ Ֆիլմի հերոսը` ֆրանսիացի Ալենը, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախ` ուսումնասիրելու այնտեղ նոր կառուցված օդանավակայանը, տեսնելու` արդյոքայնհամապատասխանում է միջազգային նորմերին։
Եվ Ալենը հետզհետե ճանաչում է Արցախը` մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով։ Երկիր, որը ինքնահռչակված է, թշնամի պետությունով շրջապատված. ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո (խոսքը Արցախյան Առաջին պատերազմի մասին է):
Գլխավոր կերպարները մարմնավորել են Դավիթ Հակոբյանը, Հայկ Բախրյանը, Արման Նավասարդյանը, Գրեգոար Քոլինը, Նարինե Գրիգորյանը, Վարդան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ երկար տարիներ խոսակցություններ էին գնում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու մասին։ Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011թ. մայիսին 9-ին։ Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ խոստացել էր, որ Երևան–Ստեփանակերտ թռիչք կատարող առաջին օդանավի առաջին ուղևորն է լինելու։
Սակայն հետագայում օդանավակայանի վերաբացումն անորոշ ժամանակով հետաձգվեց. պաշտոնական վարկածով` զուտ միայն տեխնիկական պատճառներով,, սակայն կան կարծիքներ, որ օդանավակայանի բացումը անընդհատ հետաձգվում է քաղաքական պատճառներով. Բաքուն սպառնում էր պայթեցնել ինքնաթիռը։