«Արցախպրես» լրատվական գործակալությունը համալրվել է նոր ու ժամանակակից հինգ համակարգիչներով։
«Արցախպրես» լրատվական գործակալությունը համալրվել է նոր համակարգիչներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ծրագիրն իրականացվել է ամիրկահայ բարերարներ Վահիկ և Ալիս Պետրոսյանների հովանավորությամբ՝ Հայ կրթական հիմնարկության միջոցով:
Գործակալության ամենօրյա աշխատանքն այս իմաստով պարբերաբար խնդիրներ էր ունենում, քանի որ եղած համակարգչային տեխնիկան շատ հին էր և հաճախ էր խափանումների պատճառ դառնում` խնդիրներ ստեղծելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար:
Հարցով «Արցախպրես»-ի խմբագրակազմը օրերս դիմել էր ԱՀ Նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանին։
Վերջինս այն ներկայացրել է սփյուռքի գաղթօջախներում և արձագանքը չի ուշացել։ «Արցախպրես»-ի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում բարերարներին տեխնիկական բազայի թարմացման համար և շարունակում աշխատել Արցախից ամենօրյա պարբերականությամբ օբյեկտիվ և օպերատիվ լուրերի (եռալեզու) սփռմամբ։