Չորեքշաբթի կայացած քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով՝ Ճապոնիայի նախկին ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան ընտրվել է երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ և կդառնա երկրի հաջորդ վարչապետը:
Ճապոնիայում նոր վարչապետ է ընտրվել նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կիսիդան երկրորդ փուլում ստացել է 427 ձայնից 257-ը, ինչն էլ թույլ է տվել նրան հաղթանակ տանել: Նրա մրցակիցը՝ Ճապոնիայի պաշտպանության և ԱԳ նախկին նախարար Տարո Կոնոն ստացել է 170 ձայն: Այսպիսով, Կիսիդան կդառնա Ճապոնիայի 100-րդ վարչապետը:
Ինչպես ակնկալվում է, խորհրդարանի նիստը, որի ժամանակ կհաստատվի կառավարության նոև ղեկավարի թեկնածությունը, կկայան հոկտեմբերի 4-ին: