Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտ քաղաքում հիմնովին ավերվել են 34 բնակելի տներ, որոնց վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Մայրաքաղաքում շարունակվում են պատերազմի ընթացքում հիմնովին ավերված տների վերակառուցման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։ «Այս պահի դրությամբ ակտիվ շարունակվում են Ստեփանակերտ քաղաքի Սարոյան 26 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցման շինարարական աշխատանքները։ Դրանք իրականացնում է «Գրանդ Ալյանս» ՍՊ ընկերությունը, իսկ իրականացվող աշխատանքների պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է»,-նշել է նա։