Artsakhpress

Տնտեսական

Մեկնարկել է նոր ջերմատնային տնտեսությունների կառուցման համար անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիրը

«Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակում մեկնարկել է Արցախի Հանրապետությունում սեփականության, վարձակալության և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված վարելահողերում և տնամերձ տարածքներում նոր հիմնադրված՝ ավանդական և նորարարական տեխնոլոգիաներով հագեցված ջերմատների հիմնման դիմաց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառումը:

Մեկնարկել է նոր ջերմատնային տնտեսությունների կառուցման համար անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիրը

Մեկնարկել է նոր ջերմատնային տնտեսությունների կառուցման համար անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«Ավանդական եղանակով, նվազագույնը 100 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) ջերմատնային տնտեսությունների կառուցման դիմաց նախատեսվում է անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում՝ 1 քառակուսի մետրի հաշվով 8 000 ՀՀ դրամ, իսկ նորարարական տեխնոլոգիաներով հագեցված, նվազագույնը 500 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում՝ 1 քառակուսի մետրի հաշվով ՝ 22 000 ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը՝ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում»,- նշեց Գ. Հայրապետյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ հայտին կից ներկայացվում են ջերմատան կառուցման համար գործարար ծրագիրը, ֆիզիկական անձի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի կամ սոցիալական քարտի պատճենները, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում՝ նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը` ջերմատան կառուցման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 047 94 35 01 հեռախոսահամարով:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search