Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պնդում է, որ Վրաստանում է գտնվում, չի հատել պետական սահմանը:
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ Սաակաշվիլին չի հատել երկրի պետական սահմանը, մինչդեռ վերջինս տեսանյութ է հրապարակել Բաթումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը, այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:
«Սաակաշվիլի չի հատել պետական սահմանը»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ավելի վաղ գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Վրաստանում է գտմվում, իսկ ավելի ուշ նա տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ գտնվում է Բաթում քաղաքում: