Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է իրականացվի համանախագահների աջակցությունը վայելող սկզբունքների հիման վրա. Փաշինյան

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հանրահայտ սկզբունքների հիման վրա:

ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է իրականացվի համանախագահների աջակցությունը վայելող սկզբունքների հիման վրա. Փաշինյան

ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է իրականացվի համանախագահների աջակցությունը վայելող սկզբունքների հիման վրա. Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ  Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ:

Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին: «Մասնավորապես, ես շեշտեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հանրահայտ սկզբունքների հիման վրա: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը: Մենք նաև բարձր ենք գնահատում ձեր կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությունը՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվել է մեր ժողովուրդը վերջին մեկ տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն այս առումով երախտագիտությամբ հիշատակեց Հայաստանին 50 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու Լիտվայի որոշումը:

«Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք վերացրեցին մեր հասարակությունում առաջացած լարվածությանը: Դրանք Հայաստանում տեղի ունեցած երկրորդ անընդմեջ ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել էին որպես ազատ, արդար և մրցունակ»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ ընտրությունների արդյունքում կառավարությունը մանդատ է ստացեl` աշխատելու ժողովրդի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ` մի ռազմավարական նպատակ, որն արձանագրված է կառավարության գործունեության ծրագրում:

«Այս առանցքային նպատակին մենք մտադիր ենք հասնել երկխոսության և մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով: Մենք վճռական ենք անցնելու այս ճանապարհը: Սակայն, ափսոսանքով պետք է նշել, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների վերադարձի խնդիրը, եռակող համատեղ հայտարարությունների կամայական մեկնաբանությունները և ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը՝ խոչընդոտելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար այդքան անհրաժեշտ ամուր և հարատև խաղաղության հաստատմանը»,-ասաց վարչապետը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search