Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկի մայրը՝ Ալինա Բեգլարյանը, համբերությամբ ու նվիրվածությամբ է դպրոց ներկայանում՝ աշխատելով թաքցնել իր ծանր վիշտը:Նա այժմ աշխարհագրություն է դասավանդում Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում. ունի 26 տարվա մանկավարժական փորձ:
Իմ գործընկերներին մաղթում եմ խաղաղ հայրենիքում կրթել սերունդներին. մանկավարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալինա Բեգլարյանը պատմել է, որ իր ուսուցչին սիրելով է ընտրել մանկավարժի մասնագիտությունը: «Մանկավարժի առաքելությունը բավականին դժվարին ու բարդ է:
Հոգեբանորեն մենք պետք է ճանաչենք մեր առջև նստած սաներին, կրթենք և դաստիարակենք, գիտելիքներ հաղորդենք, սովորեցնենք կյանքում լինել արժանապատիվ՝ ապրելով հայրենի հողում, օգնենք նրանց ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: