Artsakhpress

Հասարակական

Հոկտեմբերի 7֊ը Գրադարանավարի օրն է. անդրադարձ(լուսանկարներ)

2004 թվականից սկսած՝ հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր, որի խորհուրդը գրքի ու գրադարանի դերի արժևորումն է առողջ հասարակության ձևավորման գործում:

Հոկտեմբերի 7֊ը Գրադարանավարի օրն է. անդրադարձ(լուսանկարներ)

Հոկտեմբերի 7֊ը Գրադարանավարի օրն է. անդրադարձ(լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրվա առթիվ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտում գործող մի շարք գրադարանների տնօրենների հետ՝ պարզելու, թե հատկապես հետպատերազմական շրջանում ինչպիսին է Արցախի ընթերցողը և ինչ գրքեր է նախընտրում կարդալ։

Արցախի պետական համալսարանի գրադարանի տնօրեն Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ գրքերը մարդկային հիշողություններ են, սերունդներն իրար կապող օղակ, հոգևոր լույսի ջահակիրներ: «Մեր գրադարանը համալրված է անհրաժեշտ գրականությամբ, որպեսզի բուհի ցանկացած մասնագիտության ուսանող կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունները և ամրապնդի իր գիտելիքները:

Պետք է նշեմ, որ ուսանողները նաև հետպատերազմական շրջանում են մեծ ոգևորությամբ հաճախում գրադարան և օգտվում առկա գրականությունից:

Բնութագրությունը հասանալի չէ

Գրադարանից օգտվողների շրջանում հատկապես մեծ թիվ են կազմում Բանասիրական, Տնտեսագիտական և Իրավաբանական ֆակուլտետների ուսանողները:

Նրանք նախընտրում են գիրքը, ոչ թե գրականության էլեկտրոնային տարբերակը, ինչն ուրախալի է: Վերջերս գրադարանի ֆոնդը, ըստ մասնագիտությունների, համալրվել է ահրաժեշտ գրականությամբ: Բացի մասնագիտական գրքերից, նկատելի է դասական և արտասահմանյան գրականությամբ հետաքրքրվածություն»,- նշել է Հ. Հարությունյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ գրադարանից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է. գրադարանից առանձնապես շատ են օգտվում Ստեփանակերտի դպրոցների աշակերտները:
«Մեր այցելուներից կառանձնացնեի հիմնականում 8-րդ, 3-րդ, 11-րդ և Ֆիզմաթ դպրոցների աշակերտներին։ Մեր ֆոնդը համալրված է մասնագիտական, գեղարվեստական, գրականությամբ, ինչպես նաև արդի ստեղծագործողների գրքերով: Մենք փորձում ենք միշտ կապ պահել մայրաքաղաքում գործող մյուս գրադարանների և մեր ընթերցողների հետ: Շատ հաճախ միջոցառումներ ենք կազմակերպում, որպեսզի այդ կապը էլ ավելի ամրապնդվի: Այսօր հասարակության շրջանում ընթերցանության մակարդակը կարելի է բարձր գնահատել, ինչը ուրախալի է, քանզի գիտությունը սկսվում է գրադարանից: Որքան ընթերցասեր լինի հասարակությունը, այնքան ավելի զարգացած ու առողջ կկինի երկիրը»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search