Artsakhpress

Հասարակական

Օգնություն, որտեղ կա հայրենասիրություն ու արժանապատվություն. Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների սաները ելույթ ունեցան ՀՕՄ-ի անձնակազմի համար

Հայ օգնության միության Ամերիկայի արևմտյան ափի շրջանային վարչության անձնակազմը ժամանել է Արցախ՝ հայրենակիցներին օգտակար լինելու պատրաստակամությամբ:

Օգնություն, որտեղ կա հայրենասիրություն ու արժանապատվություն. Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների սաները ելույթ ունեցան ՀՕՄ-ի անձնակազմի համար

Օգնություն, որտեղ  կա  հայրենասիրություն ու արժանապատվություն. Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների սաները ելույթ ունեցան ՀՕՄ-ի անձնակազմի համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաները նախօրեին հանդես եկան համերգային ծրագրով, այդ կերպ շնորհակալություն հայտնելով Հայ օգնության միությանը՝ մշտապես աջակցելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների տնօրենները իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին Հայ օգնության միության Ամերիկայի արևմտյան ափի շրջանային վարչության ամբողջ անձնակազմին դպրոցներին ցուցաբերած աջակցությունների համար և նշեցին, որ ՀՕՄ-ի քրտնաջան աշխատանքն անգնահատելի է։ Հայ օգնության միության ներկայացուցիչ Ժասմին Բունիաթյանի խոսքով՝ արդեն 29 տարի անընդմեջ գալիս է Արցախ, եղել է Արցախում ամենադժվար օրերին և տեսել, թե ինչպես են ցանկացած փորձության դիմադրում արցախցիները:

«Ամեն անգամ այցելելով Արցախ՝ զարգացում եմ նկատում, մենք հզոր ենք ձեզնով: Մենք պարտավոր ենք սատար կանգնել արցախցիներին դժվար պահերին և աջակցել նրանց բոլոր աշխատանքներին և կանենք: Հայ օգնության միության Ամերիկայի շրջանային վարչությունը լրիվ կազմով ներկա է հիմա, որպեսզի շնորհակալություն հայտնենք Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների սաներին, որ այսօր իրենց գեղեցիկ կատարումներով գնահատում են ՀՕՄ-ի աշխատանքը: Մենք ունենք մեկ կարգախոս՝ «ժողովրդիս հետ, ժողովրդիս համար»», - նշեց Ժ. Բունիաթյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ ՀՕՄ-ը և ՀՕՄ-ի անձնակազմը ազգային նոր արժեքներ են: «ՀՕՄ-ի գործունեությանը ծանոթանալով՝ քարտեզագրել եմ, թե ինչ պատկառելի աշխատանք են նրանք կատարել: ՀՕՄ նշանակում է օգնություն, որի մեջ չկա թշվառություն, սնանկություն և խղճահարություն, այլ կա արժանապատվություն, խորը հայրենասիրություն, ազգային արժեքներ» - ասաց Լ. Ղարախանյանը:

ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի համոզմամբ՝ ՀՕՄ-ի անդամներն ապրում են Արցախով և իրենց օրը պլանավորում են հանուն Արցախի և Հայաստանի: «Մենք մտովի և հոգեպես այսօր տեղափոխվելու ենք Հադրութ և Շուշի, որովհետև Հադրութն ու Շուշին առաջին հերթին այս երեխաներն են, առաջին հերթին այն մշակույթն են, որ կրում ենք մեր մեջ: Մենք ժամանակավոր կորցրել ենք կամ հեռացել ենք մեր բնօրրանից, սակայն նման մթնոլորտով կձևավորենք մեր վերադարձը հայրենիք», - հավելեց Ա. Սիմոնյանը:Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search