Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անց են կացվում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքների ղեկավարների, Ծաղկաշատ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների նոր հերթական ընտրությունները:
Խաչմաչում համայնքի ղեկավարի ընտրություններն ընթանում են օրենքի պահանջին համապատասխան. հանձնաժողովի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի 2/1 ընտրատեղամասում գրանցված է 143 ընտրող:
Տեղամասային հանձնաժողովի նախագահ Սերոբ Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրություններն ընթանում են օրենքի պահանջին համապատասխան:
«Ընտրողների ակտիվություն է նկատվում: Ժամը 14։00-ի դրությամբ արդեն 58 ընտրող կամ 40, 6%֊ը իր ընտրութունը կատարել է, և գործընթացը շարունակվում է: Ընտրություններն անցնում են բնականոն հունով: Ընտրության իրավունք ունեցող գյուղացիների ցուցակում ներառված չեն այն անձինք, որոնք այժմ Խաչմաչ համայնքում չեն բնակվում։ Մխիթար Ղահրիյանը և Եղիշե Մնացականյանը համայնքի ղեկավարի 2 թեկնածուներն են», -մասնավորապես ասել է Ս. Մնացականյանը:
Ընտրական տեղամաս են այցելել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ Արցախից ու Հայաստանից: