Artsakhpress

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Արցախի հուշարձանների պահպանության հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնել է միջազգային հարթակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Արցախի պատմամշակութային ժառանգության, 44-օրյա պատերազմից հետո հակառակորդի վերահսկողության տակ անցած հուշարձանների պահպանման գործում կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Արցախի հուշարձանների պահպանության հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնել է միջազգային հարթակում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Արցախի հուշարձանների պահպանության հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնել է միջազգային հարթակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նա շեշտում է, որ էական է նաև գիտական նյութը, որը պետք է հանրայնացնել՝ թարգմանելով բազմաթիվ լեզուներով:
Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Խզմալյանը հիշեցրեց, որ վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ մեկնել են Ֆրանսիա և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել են Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Այնտեղ հանդիպել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, տեղակալներին և ամենաբարձր մակարդակով բարձրացվել է Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը: Հարցի լուծման համար կարևոր են փորձագիտական խմբի անկախության և հավասարության կամ հավասարաչափության սկզբունքները լոկացիաների ընտրության հարցում: Կան այլ կարևոր հարցեր, որոնք կապված են համաձայնագրերի, կոնվենցիաների հետ»,-ասաց փոխնախարարը:
Խզմալյանը շեշտեց, որ ադրբեջանական կողմը հնարավոր եղանակներով խոչընդոտում է հարցի առաջընթացին: «Բարձրագույն մանդատը, որով կարող ենք անդրադառնալ խնդրին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, որին տրված է խնդրի բանակցային կարգավորումը: Հաճախ, երբ մարդիկ խոսում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արժեքների մասին՝ մոռանում են, թե միջազգային առումով ինչ լծակներ կան հարցերի կարգավորման համար: Մենք  պետք է հստակ հասկանանք, թե ինչ իրավական  և այլ հնարավորություններ ունենք հարցը սրելու համար»,-ասաց նա և հավելեց, որ նախարարությունը հնարավոր բոլոր հարթակներում հարցը բարձրացնում է և բարձրացրել է:
Խզմալյանի խոսքով՝ չկա որևէ դեպք, որ նախարարությունում տեղի  ունենա հանդիպում միջազգային օղակների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ և օրակարգում չլինի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պահպանման, դրա պատմական ու ծագումնաբանական  անխաթարության սկզբունքը: «Երբ խոսում ենք այդ արժեքների պահպանման մասին, նկատի ենք ունենում միայն ֆիզիկական անխաթարությունը, սակայն լրջագույն  խնդիր է պատմական կեղծիքների, պատմագիտական խեղաթյուրումների հարցը: Մեզ պետք է ռազմավարական կենտրոն ունենալ միջազգային տեղեկատվական դաշտում՝ հարցերն արթուն պահելու համար: Վստահեցնում եմ, որ արվում է ամեն բան հարցը սրելու ու արդյունքի հասնելու համար: Վստահ եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր լիազորությունների շրջանակում փորձում է անել ամեն ինչ. հարցը քննարկվում է հակամարտության տրամաբանությամբ, ինչը  լուրջ ձեռքբերում է»,-շեշտեց Արա Խզմալյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search