Artsakhpress

Հասարակական

«Կորոնավիրուսով վարակվածության աճի շրջան է սկսվել». Մասնագետի անդրադարձը

Վերջին մեկ օրում Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 36 նոր դեպք է գրանցվել:

«Կորոնավիրուսով վարակվածության աճի շրջան է սկսվել». Մասնագետի անդրադարձը

«Կորոնավիրուսով վարակվածության  աճի շրջան է սկսվել». Մասնագետի անդրադարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հիվանդության հետագա տարածման կանխարգելիչ միջոցառումների շուրջ  «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Զոյա Մաղաքելյանի հետ:
Մասնագետի հավաստմամբ՝ աճը կանխատեսելի էր, որովհետև հիվանդությունն ունենում է նահանջի և աճի փուլեր։
 
«Աճի շրջանը սկսվել է հիմա՝  իրավիճակին  լարվածություն հաղորդելով։  Ամեն օր ունենում ենք վարակի նոր դեպքեր: Այսօրվա դրությամբ ունենք 43 հիվանդ.  նրանցից  9-ը ծանր վիճակում են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 15-ի վիճակն էլ գնահատվում է  միջին ծանրության: Հիվանդությանը դիմադրելու արդյունավետ միջոցը  պատվաստումը կարելի է համարել՝ որպես առողջության պահպանման գրավական: Մենք չենք ասում, որ անձը չի վարակվի պատվաստվելուց հետո, բայց, վարակվելու դեպքում,  հիվանդությունը կհաղթահարի հեշտությամբ», - նշել է մեր զրուցակիցը։
 
Ըստ  Զ. Մաղաքելյանի՝ այս օրերին վարակի տարածման մեծ ալիք է բարձրացել։ Ու  եթե ժամանակին  կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, հիվանդությունը դուրս կգա վերահսկողությունից։
 
Բժշկուհին տեղեկացրեց նաև, որ    հիվանդանոցի բժիշների մեծ մասն արդեն  պատվաստվել  է՝ այդպիսով թե՛ օրինակ ծառայելով և թե՛  ձեռք բերելով  իմունիտետ ու  հակամարմիններ՝ կորոնովիրուսային հիվանդության դեմ պայքարելու համար:
 
Խոսելով ուսումնական հաստատություններում տարվող հակահամաճարակային միջոցառումների մասին՝ մեր զրուցակիցն  ընդգծեց, որ դպրոցներում դիմակների կրումը պարտադիր պայման պետք է լինի:
 
«Ուտելուց առաջ  աշակերտները պետք է անպայման  ախտահանեն ձեռքերը: 30 րոպեն մեկ պետք է օդափոխել դասասենյակները»,- ընդհանրացրեց Զ. Մաղաքլյանը:
 
 
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ  պատվաստումները  կատարվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում՝ Sputnik V պատվաստանյութով, ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից։
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Search