Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքում ընթանում են արոտների բարեկարգման աշխատանքներ
Գառնաքարում ընթանում են արոտների բարեկարգման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից։
Աղբյուրի հավաստմամբ` Հոկտեմբերի 13-ին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի գլխավորությամբ, «Անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում» ծրագրի շրջանակում եղել են ԱՀ Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքում, որտեղ վերջերս իրականացվել են 10,5 հեկտար արոտների և 480 մետր միջդաշտային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ:
«Նշված մակերեսի վրա հնարավոր կլինի լիարժեք բարեկարգված պայմաններում արածեցնել համայնքում առկա շուրջ 170 գլուխ անասուններին: Կարևոր է, որ բարեկարգ արոտներ ունենալը կանոնակարգված անասնաբուծության մեր տեսլականի որոշիչ տարրերից մեկն է ու անասունների մթերատվության բարձրացման գրավականը»,- նշել է Տ. Առստամյանը:
Ծրագիրը շարունակվում է հանրապետության այլ համայնքներում: