ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները:
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, նման արձանագրումը վկայում է, որ Ադրբեջանը սկսում է տեղի տալ Հայաստանի և միջազգային հանրության պահանջներին: Չնայած դրան՝ ի սկզբանե Հայաստանի պահանջը եղել է «ռազմավարի պուրակի» ամբողջական փակումը:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանն այսօր սկսել է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: