Artsakhpress

Քաղաքական

Պետնախարարը և ՄԻՊ֊ը այցելել են վիրավոր զինվորներին. նրանց առողջական վիճակը կայուն է

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ տեղում ծանոթանալու հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցներից հրազենային վիրավորում ստացած վեց զինծառայողների առողջական վիճակին:

Պետնախարարը և ՄԻՊ֊ը այցելել են վիրավոր զինվորներին. նրանց առողջական վիճակը կայուն է

Պետնախարարը և ՄԻՊ֊ը այցելել են վիրավոր զինվորներին. նրանց առողջական վիճակը կայուն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:
Բնութագրությունը հասանալի չէՍտեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արթուր Ջալավյանը «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր կայուն, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ երկուսինը՝ բավարար:
Բուժումները ստանում են համապատասխան բաժանմունքներում և հիվանդասենյակներում:
May be an image of 3 մարդ, people standing, ներսում և հիվանդանոցը
ԱՀ պետնախարարը մեզ հետ զրույցում անդրադարձավ այն ապատեղեկատվությանը, թե զինծառայողների շրջանում զոհ ունենք, և կոչ արեց հանրությանը զերծ մնալ նմանատիպ կեղծ լուրեր տարածելուց:

Բնութագրությունը հասանալի չէ«Բարեբախտաբար, զոհեր չունենք:
Սկզբնական շրջանում զինծառայողներից երկուսի վիճակը անհասկանալի էր:
Ժամանակին կարողացել են հիվանդանոց հասցնել նրանց, և վիճակը կայունացնել:
Որևէ դիրքային կորուստ չենք ունեցել, ուղղակի հարվածը եղել է մեր հենակետի ուղղությամբ:
Հենակետը նույնպես գտնվում է մեր զինծառայողների վերահսկողության տակ» ,- նշել է Ա. Բեգլարյանը:
May be an image of 3 մարդ, people standing, հիվանդանոց և ներսումը
Բնութագրությունը հասանալի չէԱՀ Մարդու իրավուքնների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ միջադեպը պետք է դիտարկել որպես ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ պահվածք, լկտի վերաբերմունք Արցախի խաղաղ բնակավայրի նկատմամբ: «Սա առաջին դեպքը չէ, որն արձանագրվում է հրադադարի հաստատումից հետո. նմանատիպ դեպքեր եղել են, սակայն ոչ վերջինիս ծավալով։ Բազմիցս հայտարարություններ արվել են, որպեսզի ադրբեջանական դիրքերը հանվեն խաղաղ բնակավայրերի մոտակայքից, քանի որ դրանք ամենաիրական ու անմիջական սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակչության համար: Պետք է հստակ մեխանիզմներ ներդնել հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: Կոնկրետ այս դեպքում պետք է հստակեցվի, թե ով է մեղավորը, ինչ գործողություններ են ձեռնարկել և ինչ գործողություններ պետք է ձեռնարկել նրանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծել է Գ. Ստեփանյանը:
Բնութագրությունը հասանալի չէ Մարդու իրավուքնների պաշտպանի համոզմամբ՝ աշխարհի պետությունները Արցախի նկատմամբ ցուցաբերած անտարբերությամբ ուղղակի խորտակում են միջազգային իրավունքի հանրաճանաչ դրույթները և սնանկացնում են մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը և ձևավորված աբողջական իրավական բազզան:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search