Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Չեխիայի հետ առկա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի բարձր մակարդակի կապակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը՝ որպես առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ գործնական քննարկումների և անելիքների ուրվագծման համար արդյունավետ հարթակ։ Որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ առանձնացվել են վերականգնվող էներգետիկան, ֆինանսաբանկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը: Այս համատեքստում կարևորվել է նաև նույն օրը Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը»:
ՀՀ ԱԳՆ-ից հայտոնւմ են, որ կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ձևաչափում առկա համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը կարևոր ձևաչափ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԱլԳ ներառականության, հավասարության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ։

«Տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի համատեքստում մտքեր են փոխանակվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար հարցերի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների խնդրին՝ ընդգծելով նրանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը․ այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Յակուբ Կուլհանեկը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Search