Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավարտվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Շախմատի հանրապետական մարզադպրոցում մեկնարկած շախմատի մրցույթի հանրապետական փուլը:
Ամփոփվել են շախմատի մրցույթի հանրապետական փուլի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շախմատի հանրապետական փուլին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի և Ստեփանակերտի №1, №2 և №10 հիմնական դպրոցների թիմերը։
Մրցույթում մրցանակային 1-ին տեղ է գրավել Մարտակերտի թիմը ներկայացնող Հաթերքի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղ՝ Ստեփանակերտի №10, իսկ 3-րդ տեղ՝ Մարտունու №1 միջնակարգ հոսքային դպրոցը։
«Մրցանակային առաջին տեղ գրաված թիմը հոկտեմբերի 27-29-ը կմասնակցի Հայաստանի Հանրապետությունում կայանալիք շախմատի մրցույթի եզրափակիչ փուլին, որտեղ մրցանակային տեղ գրավելու դեպքում՝ կվաստակի Ռուստաստանի Դաշնությունում կայանալիք «Սպիտակ նավակ» մրցաշարին մասնակցելու իրավունք»,- մեզ հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության Նախնական մասնագիտական, արհեստագործական և նախադպրոցական կրթության տեսչավորման բաժնի վարիչ, շախմատի գծով գլխավոր մասնագետ Բեհբուդ Մելքումյանը՝ հավելելով, որ շախմատի հանրապետական փուլի հաղթող թիմը ցուցաբերել է որակապես բարձր մակարդակի խաղ։
Մրցանակային 1-ին տեղ գրաված թիմը պարգևատրվել է գավաթով, պատվոգրերով, դիպլոմներով և դրամական պարգևներով, իսկ 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը՝ պատվոգրերով, դիպլոմներով և դրամական պարգևներով։