Artsakhpress

Վերլուծական

Ճգնաժամերի աննախադեպ կուտակումի երևույթի առջև է կանգնած Լիբանանը

Lragir.am-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

Ճգնաժամերի աննախադեպ կուտակումի երևույթի առջև է կանգնած Լիբանանը

Ճգնաժամերի աննախադեպ կուտակումի երևույթի առջև է կանգնած Լիբանանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
Պարոն Գանտահարյան, ի՞նչ իրավիճակ է Բեյրութում, որտեղ նախօրեին պայթյուն է եղել, կան զոհեր:
Քաղաքական լարվածությունն հիմնականում սկսվեց այն ժամանակ, երբ կառավարությանը պահանջ ներկայացվեց, հատկապես շիա համայնքը ներկայացնող կուսակցությունների կողմից պաշտոնազրկել նավահանգստի պայթյունի հետաքննութունը կատարած դատավորին, և այդ թղթածրարն իր լիազորություններից դուրս բերել: Նրանք կարծում են, որ այդտեղ դատավորը իրավական հարթությունից անցում էր կատարել քաղաքականի, այսինքն քաղաքականացված մոտեցումներ ուներ դատավորը: Սա միանշանակ չընկալվեց կառավարությունում և կառավարության նիստը նախագահի որոշմամբ հետաձգվեց հաջորդ օրվան: Հաջորդ օրը նիստը չկայացավ, հետաձգվեց: Մինչ այդ շիա համայնքի շրջանակները արդարադատության կենտրոնի ուղղությամբ ցույցեր անելու կոչեր արեցին: Մյուս կողմից նաև որոշակի առումով քաղաքացիական ակտիվիստներ, կազմակերպություններ և քրիստոնյա շրջանակի որոշակի ուժեր դա ընկալեցին որպես իրենց դեմ ուղղված քայլ, և կրոնական գունավորում տրվեց իրավիճակին: Բայց կարծում եմ՝ այստեղ նաև խնդիրը քաղաքական առումով պետք է դիտարկել հետևյալ հանգամանքները նկատի ունենալով. Առաջինը, որ այս գործող կառավարությունը բավական դյուրաբեկ իրավիճակում է և հիմնական գործառույթը պետք է լինի խորհրդարանական առաջիկա ընտրությունները կազմակերպել: Մայիսին էին նախատեսված ընտրությունները, սակայն ոչ պաշտոնական շրջանակները խոսում են մարտ ամսվա մասին: Հիմա մթնոլորտը թեժացավ, ենթահողը արդեն կար, բայց այս դատավորի խնդրով փողոց դուրս եկան, կրակոցներ եղան, բանակը փորձում է վերահսկել իրավիճակը: Միշտ չէ, որ բանակին դա հաջողվում է: Վերջին պահի դրությամբ բավականին հանգիստ է, բայց արձանագրված միջադեպերը շատ տխուր հիշատակներ արթնացրեցին քաղաքացիական պատերազմի ուղղությամբ:
Հնարավորություն կա՞, որ Լիբանանը այս խորը ճգնաժամը կհաղթահարի:
Լիբանանում ճգնաժամերի կուտակում է, որովհետև երկիրը ֆինանսական պաշարման մեջ է, միջազգային պաշարումը վերացնելու համար պայմաններ են դրվել, այդ թվում իրանյան ազդեցության չեզոքացման հետ կապված: Այսինքն մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տեղապտույտն է: Ընդհանրապես, միտումը նա է, երբ որ արտաքին արտալիբանանյան, միջազգային քաղաքական կենտրոններից հնչած և նաև ներլիբանանյան քաղաքացիական շարժման ակտիվիստների կողմից հնչած համակարգային փոփոխությունն է, համայնքայինից քաղաքացիական պետություն դառնալու առումով: Ֆինանսական պաշարումի հետևանքով ազգային արժույթը կտրուկ անկում է ապրել, արտարժույթը արժևորվել է, որի հետևանքով աննախադեպ սղաճ է գրանցվել: Ունենք գործազրկություն, համավարակի ճգնաժամ: Այդ ամենին գումարվել են անվտանգության առումով միջադեպերը, կրակոցները, վիրավորները: Այսինքն ճգնաժամերի աննախադեպ կուտակումի երևույթի առջև է կանգնած ամբողջ երկիրը:
Ավելի շատ այս ճգնաժամը արտաքի՞ն հասցեատեր ունի:
Կարծում եմ՝ այո, որովհետև արտաքին գործոնները շատ ազդեցիկ են: Լիբանանն ինքը, ցավոք, կառավարվող երկիր է, և գլխավոր խաղացողները ազդեցության գոտիներն ունեն: Գերտերությունների միջև կայացած համաձայնությունների կամ անհամաձայնությունների վայրիվերումներից է կախված Լիբանանի պետական և հասարակական իրավիճակը: Երբ որ որոշ հանգրվանում համախոհություն լինի նրանց միջև, դրա դրական հետևանքը կզգանք, իսկ եթե բախումնային լինի, դրա բացասական հետևանքը կզգանք: Այսինքն կարող եմ ասել, որ պրոքսի պատերազմ է իր քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության ուղղություններով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Search