Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը Բելառուսի հետ սահմանին պարիսպ կառուցելու մասին օրինագիծ է ընդունել։
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատ կկառուցի
Վարշավան նախագիծը հիմնավորել է միգրացիոն ճգնաժամով։
«Դա անհրաժեշտ է Լեհաստանին երկարաժամկետ հեռանկարում միգրացիոն շանտաժից պաշտպանելու համար»,- ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, նշել է, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով երկիրը չունի ռեսուրսներ՝ մարդկանց հոսքերը կանխելու համար: