Artsakhpress

Սփյուռք

Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է

Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանն անցել է Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի եզրափակիչ։

Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.am-ի փոխանցմամբ, եզրափակիչ է անցել ընդամենը 12 դաշնակահար աշխարհի 10 երկրից։ Եզրափակչի լսումները կայանալու են հոկտեմբերի 18-20-ը։
Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ին։ Առաջին փուլում ելույթ էին ունեցել աշխարհի տարբեր երկրներից 87 դաշնակահարներ: 
Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի միջազգային մրցույթն ամենահիններից մեկն է աշխարհում: Առաջին մրցույթը տեղի է ունեցել Վարշավայում 1927 թվականին, այնուհետև այն անցկացվել է հինգ տարին մեկ, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների։
Մրցույթին կարող են մասնակցել 18-29 տարեկան երիտասարդ երաժիշտներ: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրա մասնակիցները կարող են կատարել միայն Շոպենի ստեղծագործությունները: Առաջին փուլում մրցողները ժյուրիին ներկայացնում են էտյուդներ, նոկտյուրներ կատարելու հմտություն, երկրորդում նրանք կատարում են բալլադներ, սկերցոներ  և վալսներ, երրորդում` սոնատներ և մազուրկաներ, իսկ եզրափակիչում` դաշնամուրի կոնցերտներ:
Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Search