Artsakhpress

Հասարակական

Մեր հրաշալի աշակերտներն են Արցախի ապագայի գրավականը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Վերին Հոռաթաղ գործուղված ուսուցչուհի

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Գայանե Խեչումյանը ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքից գործուղվել է Արցախ ու այժմ հայոց լեզու և գրականություն է դասավադում ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի Քերոլայն Քոքսի անվան միջնակարգ դպրոցում:

Մեր հրաշալի աշակերտներն են Արցախի ապագայի գրավականը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Վերին Հոռաթաղ գործուղված ուսուցչուհի

Մեր հրաշալի աշակերտներն են Արցախի ապագայի գրավականը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Վերին  Հոռաթաղ  գործուղված ուսուցչուհի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գայանե Խեչումյանի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը լավագույնս արտացոլում է իր ցանկությունները և ինքն, ահա, Արցախում է։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Ծրագրին մասնակցելու մոտիվացիան մանկության տարիների պարզ ցանկությունս էր՝ գնալ և ապրել որևէ հեռու գյուղում, իսկ երբ հետագայում ձեռք բերեցի մանկավարժի մասնագիտություն, ցանկացա նաև դասավանդել։

Իմ երկամյա գործունեության ընթացքում ակնկալում եմ անվերջ բացահայտել աշակերտներիս փոխադարձ սիրո մթնոլորտում, ցույց տալ, որ նրանք կարող են և ունեն ներուժ, որը կօգտագործվի ի նպաստ արդեն մեր համայնքի։

Ակնկալում եմ ունենալ մարդկային բարձր արժանապատվության, պատվի և պատասխանատվության գիտակցմամբ աշակերտ, որը կլինի նաև բազմակողմանի զարգացած քաղաքացի։

Բնութագրությունը հասանալի չէ

Այս ամենի հետ մեկտեղ՝ զարգացնել մասնագիտական հմտություններս և կայանալ՝ որպես մանկավարժ։

Բնութագրությունը հասանալի չէԵվ գուցե իմ առաքելությունը լինի այն օրինակներից մեկը, որը կրթությամբ հետաքրքրվող մարդկանց ևս բերի Արցախ, և այս շղթան կրի շարունակական բնույթ։

Բնութագրությունը հասանալի չէԻսկ նման շարժումը կօգնի հասնել դրական և կառուցողական փոփոխությունների», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գ. Խեչումյանը:

Բնութագրությունը հասանալի չէ Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում դասավանդելն իր համար պատմության, սիրո, հոգատարության խորհուրդ ունի։

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախի ապագային նայում եմ լավատես աչքով․ մեր հրաշալի աշակերտներն են այդ ապագայի գրավականը։ Որքան լավ սերունդ ունենանք այսօր, այնքան լավ ապագա կունենանք վաղը», - հավելեց Գ. Խեչումյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search