Artsakhpress

Միջազգային

ԿԺԴՀ-ն կարող է սուզանավերի բալիստիկ հրթիռ փորձարկած լինել

ԿԺԴՀ-ն, հավանական Է, հոկտեմբերի 19-ին սուզանավերի բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել:

ԿԺԴՀ-ն կարող է սուզանավերի բալիստիկ հրթիռ փորձարկած լինել

ԿԺԴՀ-ն կարող է սուզանավերի բալիստիկ հրթիռ փորձարկած լինել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ Այդ մասին հայտնել Է «Տոնա իլբո» թերթը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի մի զինվորական աղբյուր:
«Ենթադրվում Է, որ Հյուսիսը սուզանավերի բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել»,- նշել Է այդ աղբյուրը: Զինվորականի խոսքով՝ սույն վարկածի օգտին են խոսում մի շարք փաստեր, այդ թվում այն, որ ԿԺԴՀ-ի այն շրջանում, որտեղից արձակվել Է հրթիռը, խոշոր ռազմական նավաշինարան Է գտնվում:
Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 19-ի առավոտյան Համգյոն Նամդոյի նահանգի Սինփո քաղաքի շրջանից բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Մինչդեռ, ինչպես լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Ճապնիայի իշխանությունները կարծում են, որ ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթռ Է արձակել: Սեպտեմբերին Փհենյանը նոր շարքի հրթիռային փորձարկումներ Է կատարել:
Սեպտեմբերի 15-ին ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը, որոնք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Սեպտեմբերի 28-ին Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել Է ԿԺԴՀ-ի կողմից հենց նույն ուղությամբ փոքր հեռահարության հրթիռի արձակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search