Artsakhpress

Հասարակական

«Արցախն ինձ համար սուրբ հող է, թշնամուց չեմ վախենում». Եսայի Մախթեսյանը ԱՄՆ-ից տեղափոխվել ու հաստատվել է Հաթերքում

Եսայի Մախթեսյանի ընտանիքը ԱՄՆ-ում է, բայց հայրենիքի կանչը նրան բերել է Արցախ:

«Արցախն ինձ համար սուրբ հող է, թշնամուց չեմ վախենում». Եսայի Մախթեսյանը ԱՄՆ-ից տեղափոխվել ու հաստատվել է Հաթերքում

«Արցախն ինձ համար սուրբ հող է,  թշնամուց չեմ վախենում». Եսայի Մախթեսյանը ԱՄՆ-ից տեղափոխվել ու հաստատվել է  Հաթերքում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եսայի Մախթեսյանը, արդեն մի քանի օր է, ինչ ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում է. եկել է՝ այստեղ բնակվելու, իսկ տղաները եկող տարի կգան:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հաթերքում որոշել եմ զբաղվել մեղվաբուծությամբ։ Դրա համար լավ պայմաններ կան այս համայնքում: Ինձ ջերմ ընդունեցին այստեղ: Տրամադրեցին տուն, որտեղ դեռ աշխատանքներ կան անելու. որքան կարողանամ, ինքնուրույն կանեմ, քանի որ սիրում եմ աշխատել: Մտադիր եմ նաև խոզաբուծությամբ զբաղվել», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ե. Մախթեսյանը:

Եսայու սանիկը՝ Գևորգ Կիրակոսյանը, զոհվել է 2020թ. աշնանային պատերազմում: Մեր զրուցակցի խոսքով՝ քաջ տղաները արյուն են թափել, որ մենք հիմա ապրենք Արցախում:

«Երևանում բարեկամներ ունեմ, սակայն չկարողացա այնտեղ մնալ, եկել եմ Արցախ, քանի որ այն ինձ համար սուրբ հող է, չեմ վախենում թշնամուց. թուրքի երազանքն է, որ այստեղ հայ չապրի: Եթե Արցախում ապրենք և միասնական լինենք, ոչ ոք չի կարողանա մեզ հաղթել», - հավելեց Ե. Մախթեսյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Search