Artsakhpress

Հասարակական

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

Հոկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին «Դենտեքս» բժշկական կենտրոնում խորհրդատվություններ է անցկացնելու Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբան, ՔԿԱ վիրաբույժ Լուսիկ Ստեփանյանը:

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում  խորհրդատվություններ է անցկացնելու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդեցին «Դենտեքս» բժշկական կենտրոնից:

Ըստ տեղեկատվության՝ քիթ-կոկորդ-ականջաբանին կարող են դիմել քթային շնչառության դժվարացում, փակվածության զգացում, քթահոսություն (արյունային, թարախային, լորձային, ջրային արտադրություն քթից), հոտառության իջեցում, գլխացավ, ցավ դիմային գանգի հատվածում, փակվածություն, աղմուկ ականջներում, արտադրություն ականջից, ծանրալսություն, քերձոցի զգացում, դիսկոմֆորտ կոկորդում, հազ, ձայնի փոփոխություն (ձայնի խռպոտություն, թուլություն, բացակայություն) և այլ գանգատներ ունեցող անձինք: Տարիքային սահմանափակում չկա։

Ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով՝ ըստ Դենտեքս բժշկական կենտրոնում գործող գնացուցակի:

Գրանցվելու համար հետազոտվել ցանկացողները կարող են զանգահարել 047-94-37-65 հեռախոսահամարով։  Հասցե՝ Ալեք Մանուկյան 9ա:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search