Այսօր առավոտյան Ռաիսի կամրջի տարածքում՝ հայտնի Դամարոուզ հյուրանոցի մոտ, ահաբեկիչները գործի են դրել երկու պայթուցիկ սարք, ինչի արդյունքում պայթել է սիրիական բանակի անցնող ավտոբուսը:
Դամասկոսի կենտրոնում ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 սիրիացի զինվորական
Ռիա նովոստիին, հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին, գրում է, որ նախնական տվյալներով Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 զինծառայող: