Artsakhpress

Հասարակական

Թուֆենկյան հիմնադրամը Խերխանում տուն է վերանորոգել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը հետպատերազմական Արցախում շարունակում է ծավալել իր գործունեությունը: Այս անգամ կառույցի միջոցներով ու նախաձեռնությամբ վերանորոգվել է ԱՀ Մարտունու շրջանի Խերխան գյուղից Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ստեփան Սեյրանյանի բնակարանը:

Թուֆենկյան հիմնադրամը Խերխանում տուն է վերանորոգել

Թուֆենկյան հիմնադրամը  Խերխանում տուն է վերանորոգել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Բեդյանն ասել է, որ հիմնադրամի աշխատակիցները մեծ ուրախություն են ապրում, որ կարողացան իրենց նվիրատվությամբ հարատև դարձնել Արցախի ևս մեկ օջախի ծուխը: Մեզ հետ զրույցում զոհվածի կինը՝ Մարինե Սեյրանյանն ասել է, որ բնակարանը երկար ժամանակ գտնվում էր կիսակառույց վիճակում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մինչ Արցախյան 3-րդ պատերազմը ապրում էինք մեր կիսակառույց բնակարանում: Պատերազմից հետո այդպես էլ չկարողացանք շարունակել վերակառուցման աշխատանքները: Այսօր ապրում ենք 5 հոգով՝ ես, երեք տղաներս ու հարսս: Շնորհակալ ենք «Թուֆենկյան» հիմնադրամին, որ իր օգնությունը ցուցաբերեց մեզ: Թող խաղաղություն լինի Արցախում, և այսպիսի բարեգործական ծրագրերը շարունակական բնույթ կրեն»,- ընդգծել է Մ. Սեյրանյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search