Artsakhpress

Հասարակական

Ծաղկաշենում նոր արտեզյան ջրհոր կկառուցվի. համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան

ԱՀ Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն համայնքն ունի 164 բնակիչ. պատերազմից հետո բոլորը գյուղ են վերադարձել:

Ծաղկաշենում նոր արտեզյան ջրհոր կկառուցվի. համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան

Ծաղկաշենում նոր արտեզյան ջրհոր կկառուցվի. համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծաղկաշենի համայնքապետ Ռաֆիկ Գալստյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 6 ընտանիք՝ 26 հոգով. ևս 6 ընտանիքի մեծ սիրով կընդունենք մեր գյուղում։ Դպրոցում սովորում է 12 աշակերտ. շենքը վերանորոգման կարիք ունի:

Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ: Մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը՝ «Վալեքս» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ սկսվել էին նոր հանդիսությունների սրահի կառուցման շինաշխատանքները, պատերազմից հետո ֆինանսավորումը դադարեցվել է, և դեռևս շենքի կառուցման աշխատանքներ չեն ընթանում:

Պատերազմական գործողությունների ժամանակ 5 տուն մասնակի վնասներ է կրել: Գյուղամիջյան ճանապարհները խճապատված են: Ունենք ջրի խնդիր, բայց մոտ օրերս, ըստ նախատեսվածի, կմեկնարկեն նոր արտեզյան ջրհորի կառուցման աշխատանքները։

Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է»,- ներկայացրել է Ռ. Գալստյանը։

Բնութագրությունը հասանալի չէ Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ պատերազմի ընթացքում մեկ համագյուղացի է զոհվել, 3֊ն էլ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել են։ Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը նշել է, որ, չնայած առկա խնդիրներին, բնակիչները շարունակում են ապրել ու արարել իրենց հայրենի գյուղում՝ զարկ տալով գյուղատնտեսությանը:


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search