Artsakhpress

Հասարակական

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կհանդիպի խաղաղապահների հետ

Նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանն անդրադարձել է Դադիվանքում ապրող հոգեւորականներին՝ նշելով, որ նրանք 6 ամիս է` փակված են այնտեղ. «Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգեւոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում»։

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կհանդիպի խաղաղապահների հետ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կհանդիպի խաղաղապահների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Այս մասին գրում է hraparak.am-ը։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսից հետաքրքրվեցինք՝ ինչ վիճակ է հիմա Դադիվանքում: «Մենք կարողանում ենք լիարժեք վերահսկել եւ ապահովել մեր հոգեւորականների թե՛ կեցությունը, թե՛ բարոյահոգեբանական վիճակը, թե՛ մարդկային շփումները խաղաղապահների հետ։ Ընդհանուր առմամբ, նրանք լավ վիճակում են, միայն մի փոքրիկ դժվարություն ունենք՝ ուխտավորների հարցը, ինչն էլ քննարկումների ընթացքի մեջ է, ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն, որի հետ մոտ օրերս ես կքննարկեմ այս հարցը»:

Անդրադառնալով Մոսկվա կատարած այցին՝ սրբազանն ասաց, որ վեհափառի, Կիրիլ պատրիարքի միջեւ քննարկումներ են եղել, այդ թվում՝ Դադիվանքի առնչությամբ։ «Քննարկվել են մեր եկեղեցիների վիճակը, վերանորոգումը, ինչպես պետք է մեր ուխտավորներն այցելեն, այնպես որ՝ սառած կետում կանգնած չէ Դադիվանքի հարցը, վանքը գործում է, մեր տղաներն այնտեղ մշտական աղոթքի մեջ են, նաեւ կապի մեջ են ինձ հետ»։

Այժմ 6 հոգեւորական է ծառայություն իրականացնում Դադիվանքում։ Ինչ վերաբերում է հերթափոխին. «Ընդհանրապես, եթե առիթ է լինում՝ իրենց անձնական կամ հոգեւոր ծրագրերի հետ կապված, մենք կարողանում ենք իրենց այդ կարգավիճակից հանել, հետո նորից տեղափոխել։ Դա խնդիր չէ»։ Այժմ, երբ ուխտավորներ այլեւս չեն այցելում, ժամերգություն, պատարագ անո՞ւմ են վանքում։ «Մշտապես, իրենք իրենց ամենօրյա ժամերգություններն անում են, իրենց անելիքը հենց դա է՝ աղոթել, իրենց գիտական աշխատանքներով զբաղվել, կիրակի օրերն էլ մշտապես պատարագ է լինում։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք նրանց հետ»։

Իսկ ադրբեջանական կողմն ուխտավորներ տանո՞ւմ է Դադիվանք։ «Եղել են՝ ուդիներ, որոնք 15-20 րոպեանոց կարճ այց են ունեցել»։ Հիշեցնենք, որ մայիսից հայկական կողմին արգելվել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել։ Հույս կա՞, որ մինչեւ տարեվերջ արգելքը կհանվի։ «Չեմ կարող ասել՝ ավելի շո՞ւտ կլինի, թե՞ ավելի ուշ, բայց մենք այդ ուղղությամբ խաղաղապահների հետ խոսակցություն տանում ենք, իրենք էլ մեր ցանկությունները փոխանցում են մյուս կողմին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8f8308963b3228ace6aa135e44666f10?fbclid=IwAR1DGbA4rAFfY7VdCyAsxU1kYp95OUksJHNbr1K7Fmmc6F723xDG7kKEfsA

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search