Ռուս խաղաղապահները Ռազմական կապի մասնագետի օրվան ընդառաջ համալիր մարզումներ են անցկացրել՝ ուղղված կառավարման համակարգի կազմակերպմանը Արցախում:
Ռուս խաղաղապահներն Արցախում ուսումնավարժանքներ են անցկացրել՝ կապի տարբեր միջոցների կիրառմամբ. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, փոխանցում է tert.am-ը։
Ուսումնավարժանքներին ներգրավվել են բոլոր 27 դիտակետերը, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով՝ Լաչինի միջանցում, Մարտունիի, Մարտակերտի և ԼՂ այլ շրջաններում:
Ռադիո-ուսուցմանն ուղղված վարժանքներն իրականացվել են պայմանական թիրախների ուղղությամբ: Գործնական պարապմունքի ընթացքում մասնագետները համալիր առաջադրանքներ են մշակել՝ կապի տարբեր միջոցների օգտագործմամբ: