Artsakhpress

Սպորտ

Արցախում կկազմակերպվի «SMM 0-ից, սկսնակների համար» դասընթաց

Արցախում առաջին անգամ կկազմակերպվի «SMM 0-ից, սկսնակների համար» դասընթաց, որի շրջանակներում մասնակիցները կբացահայտեն թվային մարքեթինգի աշխարհը՝ ձեռք բերելով մասնագիտական հմտություններ:

Արցախում կկազմակերպվի «SMM 0-ից, սկսնակների համար» դասընթաց

Արցախում կկազմակերպվի «SMM 0-ից, սկսնակների համար» դասընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դասընթացը կվարի BIB Digital Marketing Agency֊ի համահիմնադիր-տնօրեն Դավիթ Գաբրիելյանը, ով թվային մարքեթինգի ոլորտում տարիների փորձ ունի և կյանքի է կոչել մի շարք հաջողված պրոյեկտներ Արցախում, Հայաստանում և միջազգային հարթակում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Գաբրիելյանը նշեց, որ դասընթացի գաղափարը առաջացել է աշխատաշուկայի պահանջարկից ելնելով, քանի որ Արցախում շատ քիչ են թվային մարքեթինքի մասնագետները: «Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին բացահայտել բիզնեսի առաջխաղացման մեթոդները սոցցանցերում, կազմել ճիշտ առաջխաղացման պլան, մշակել որակյալ քոնթենթ, ստեղծել յուրօրինակ վիզուալներ և շատ ավելին: Դասընթացը կկազմակերպվի վճարովի հիմունքով, օնլայն ձևաչափով՝ շաբաթական 2 անգամ, 2 ամիս տևողությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցներին պրակտիկայի հնարավորություն կընձեռնվի մեր ընկերությունում, իսկ լավագույնները, բացի սերտիֆիկատներից, կստանան նաև աշխատանքի առաջարկ», - նշեց Դ. Գաբրիելյանը:
Նշենք, որ գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 077270698 հեռախոսահամարով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Ամանորյա նվերներ ստանալու համար կկատարվի նախադպրոցական տարիքի երեխաների գրանցում

Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ․ ԱԱԾ

Search