Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ նախկին դեսպանը լիարժեք հիմնավորված է համարել Արման Թաթոյանի առաջարկը

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը լիարժեք հիմնավորված է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։

ԱՄՆ նախկին դեսպանը լիարժեք հիմնավորված է համարել Արման Թաթոյանի առաջարկը

ԱՄՆ նախկին դեսպանը լիարժեք հիմնավորված է համարել Արման Թաթոյանի առաջարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հայաստանի ՄԻՊ–ը գործում է որպես իսկական առաջնորդ։ Մեծ կորով եմ մաղթում նրան»,– գրել է նա Twitter–ի իր էջում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook–ում գրառում էր արել, որում անդրադարձել էր մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքներին։
Գրառման մեջ նշվում էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:
Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտել էր, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ ու այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում բացահայտ հանցավոր բնույթի է, այն ինքնին ոտնահարում է գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ: Նրանց ներկայությունը խաթարում է մարդկանց խաղաղ կյանքը: Ուստի պետք է անհապաղ սկսվի ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ–ն հայտարարություն տարածեց` վստահեցնելով, որ Թաթոյանի գրառումն ակնհայտորեն ուռճացված է, քանի որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից։

Նյութի աղբյուր՝ Sputnik Արմենիա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

Search