Artsakhpress

Միջազգային

Իրանը չի բացառել ապագայում ՌԴ-ի հետ ռազմական բլոկի ստեղծումը և հայտարարել ռազմական համաձայնագրի կնքման մասին

Իրանը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ ռազմական բլոկ ստեղծել, սակայն ապագայում նման հավանականություն չի բացառվում:

Իրանը չի բացառել ապագայում ՌԴ-ի հետ ռազմական բլոկի ստեղծումը և հայտարարել ռազմական համաձայնագրի կնքման մասին

Իրանը չի բացառել ապագայում ՌԴ-ի հետ ռազմական բլոկի ստեղծումը և հայտարարել ռազմական համաձայնագրի կնքման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Tert.am-ի փոխանցմամբ, գրում է m24.ru-ն:
«Իհարկե, մենք կզարգացնենք ռազմական համագործակցությունը, և ապագայում մենք կարող ենք գալ դրան, բայց մինչ այժմ մեր հարաբերությունները դեռ չեն հասել նման աստիճանի», - ասել է Բաղերին:
Նա նաև ասել է, որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում են համաձայնագիր կնքել, որը նախատեսում է ռազմական համագործակցություն, զենքի գնում և ահաբեկչության դեմ պայքար: Նման պայմանագիր է կնքվել Չինաստանի հետ՝ 25 տարի ժամկետով, ասել է Բաղերին:
Նշվում է, որ այս շաբաթ Մոսկվայում Բաղերին բանակցություններ է վարել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Search