Artsakhpress

Միջազգային

Ստոլտենբերգը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու մասին:

Ստոլտենբերգը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու մասին

Ստոլտենբերգը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նա հավելել է, որ դաշինքը ցավում է ՆԱՏՕ-ում տեղեկատվական բյուրոն փակելու Ռուսաստանի որոշման համար, քանի որ այս միջոցը «չի նպաստում երկխոսությանն ու փոխըմբռնմանը»:
Միաժամանակ, Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն դեռ բաց է Մոսկվայի հետ երկխոսության համար: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է ՄոսկվայումՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի գործունեությունը:
Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին իր պատասխան քայլերի մասին ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ հայտարարելու որոշումից հետո: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դադարեցվում է նաեւ հիմնական ռազմական ներկայացուցչի աշխատանքը:
Աշխատանքի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, նախնական համաձայն, նոյեմբերի 1-ից: Ինչպես ավելացրել է ՌԴ արտգործնախարարը, այժմ Ռուսաստանի հետ շփումների համար ՆԱՏՕ -ն պետք է դիմի Բելգիայում Ռուսաստանի դեսպանին:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Search