Artsakhpress

Հասարակական

Դեկտեմբերին «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով դրամահավաք կկազմակերպվի

Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ սույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում առաջին անգամ կանցկացվի հեռուստամարաթոն, որի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը կուղղվի Արցախի զարգացմանն ու շենացմանը:

Դեկտեմբերին «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով դրամահավաք կկազմակերպվի

Դեկտեմբերին «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով դրամահավաք կկազմակերպվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս և մի շարք այլ հարցերի քննարկման, սփյուռքի հայ համայնքի հետ կապերի ամրապնդման համար հոկտեմբերի 7-16-ը Արցախի Հանրապետության պատվիրակությունն՝ ի դեմս ԱՀ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Ղուլյանի, ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի, աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Բնութագրությունը հասանալի չէ«Այցի ընթացքում աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչների՝ խոշոր բիզնեսմենների և պաշտոնյաների հետ։ Մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել. հայ համայնքը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Արցախում կատարել ներդրումներ, աջակցել արցախյան բրենդի արտահանմանը, ակտիվ մասնակցություն ունենալ դեկտեմբերի 10-ին կայանալիք հեռուստամարաթոնին: Նպատակ ունենք, միավորելով ամբողջ հայկական սփյուռքի ներուժը, միտքը և կարողությունները, վերականգնել Արցախի սոցիալ-տնտեսական իրականությունը, ինչպես նաև օգնել մեր տեղահանված հայրենակիցներին կառուցել իրենց ապագան Արցախում՝ ընդգրկելով նրանց տարբեր նորարարական և իրատեսական ծրագրերում: Աշխատում ենք «Կանգնիր Արցախի կողքին» նախագծի վրա, որի նպատակն է կազմակերպել Արցախում համահայկական միջոցառում, որը օնլայն կհեռարձակվի հայկական և օտարերկրյա տարբեր հեռուստաալիքների կողմից», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Ղուլյանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից

Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս մղելուն. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունման գործընթացը սկսված է

Հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Խաչանովն իր կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ

Search