Artsakhpress

Հասարակական

Ուժեղ պետություն ստեղծելով միայն կարող ենք պահպանել մեր գոյությունն ու ինքնությունը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Ճանկաթաղ գործուղված ուսուցչուհի(լուսանկարներ)

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխարհագրության ուսուցչուհի Տաթևիկ Ենոքյանը ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի միջնակարգ դպրոցում:

Ուժեղ պետություն ստեղծելով միայն կարող ենք պահպանել մեր գոյությունն ու ինքնությունը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Ճանկաթաղ գործուղված ուսուցչուհի(լուսանկարներ)

Ուժեղ պետություն ստեղծելով միայն կարող ենք պահպանել մեր գոյությունն ու ինքնությունը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Ճանկաթաղ գործուղված ուսուցչուհի(լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Տաթևիկ Ենոքյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ձգտում է համայնքային կյանքն ավելի ակտիվ դարձնել և երեխաների միջոցով իրականացնել համայնքային զարգացում` անկախ գյուղի սահմանապահ լինելու հանգամանքից։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ծրագրին մասնակցելու նախնական մոտիվացիան Արցախն ավելի լավ ճանաչելն էր, նրա հեռավոր որևէ անկյունում դասավանդելն ու սեփական փորձով աշակերտներին ցույց տալը, որ նրանցից յուրաքանչյուրն առաջնորդ է, ով իր առաքելությունն ու դերն ունի համայնքում, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել փոփոխությունը` փոքրիկ քայլերով դեպի մեծ նպատակը, որ իրենց գյուղը ոչ թե աշխարհից կտրված ու հեռավոր անկյունում է, այլ աշխարհի կենտրոնն է, որ հայրենիքը սկսվում է հենց իրենց գյուղից` սահմանից, գյուղի խնդիրներից ու հոգսերից:
Բնութագրությունը հասանալի չէ
Առաջին արդյունքը, որին ձգտում եմ հասնել, աշակերտների մեջ աշխարհագրական ակադեմիական գիտելիքների բարձրացումն է, ինչպես նաև առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացումը։ Երկրորդ արդյունքը աշակերտներին դեպի գիրքը տանելն է, նրանց մեջ ընթերցանության նկատմամբ սեր սերմանելը, հետազոտական հմտություններ զարգացնելը։ Քանի որ դպրոցի գրադարանի ֆոնդն աղքատիկ է , այդ պատճառով այս փուլում ակտիվ գրքահավաք ենք իրականացնում համացանցի միջոցով, երկրորդ քայլը «Զարթնիր» ՀԿ-ի հետ համագործակցելն ու ընթերցանության խմբակ բացելն է լինելու», - ասաց Տ.Ենոքյանը ։
Բնութագրությունը հասանալի չէ

Ուսուցչի խոսքով՝ օգտագործում են դասավանդման ինքնուրույն ուսումնառության մոդել, որի շրջանակում աշակերտները ոչ միայն յուրացնում են թեմատիկ նյութը, այլև իրականացնում ուսումնասիրություններ, փորձում են գտնել կիրառման տարբերակներ:

Բնութագրությունը հասանալի չէ «Չնայած մենք ձգտում ենք բարձրացնել աշակերտների ակադեմիական գիտելիքների մակարդակը, բայց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում նաև իրականացնում ենք նախագծային ուսուցում՝ օգտագործելով դասավանդման միջդիսցիպլինար մեթոդը, որը դպրոցական մեթոդական համակարգում լայն տարածում չունի:

Բնութագրությունը հասանալի չէՆախագիծ կազմելու ընթացքում կիրառում ենք ինչպես մի առարկայի, այնպես էլ հարակից այլ առարկաների մասնագիտական գիտելիքները, որոնք առնչվում են հիմնախնդրին կամ այն հնարավորությանը, որն ընտրում ենք:

Բնութագրությունը հասանալի չէ Նաև հետազոտություններ ենք իրականացնում հասարակական կազմակերպությունների, տեղական կառավարման օբյեկտների, փորձագետների և այլ մասնագետների շրջանակում: Այսինքն մի հարցը դիտարկում ենք տարբեր ասպեկտներով», - նշեց Տ.Ենոքյանը:

Բնութագրությունը հասանալի չէՏաթևիկ Ենոքյանի համոզմամբ՝ Արցախի ապագան կարելի է պատկերացնել միայն զգոն ու պատրաստված լինելով, թշնամուն լավ ճանաչելով:

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախն ինձ համար իմ հայրենիքի մի անկյունն է, որն այս պահին վիրավոր է, և յուրաքանչյուրիս սիրո և ջերմության կարիքն ունի: Հայրենիքը, մարդուն, երևույթը չեն սիրում միայն վերացական գաղափարներով ու մտքերով, հեռվից, սիրում են այն շոշափելով, նրա համար մի բան անելով, գործելով, ճանաչելով, իր հետ միասին ապրելով, ստեղծելով ու իրար փոխադարձ հզորացնելով, վիրակապ դնելով ու այն խնամելով: Ցանկացած խնդիր կարելի է լուծել առաջին հերթին կրթության միջոցով, որովհետև մեր ապագա հասարակությունն այն երեխաներն են, որոնց մենք կրթում ենք, նրանք են հզորացնելու ու ամրացնելու այն երկիրը, որտեղ ապրում ենք:Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ Արցախը հզորանալու կարիք ունի, մենք թշնամու քթի տակ ուժեղ պետություն ստեղծելով միայն կարող ենք պահպանել մեր գոյությունը, ինքնությունը, իսկ այն ստեղծելու համար մեզանից յուրաքանչյուրի լուման ու ներդրումը շատ կարևոր է», - հավելեց ուսուցչուհին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search