Artsakhpress

Հասարակական

Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Արցախի կարիքավոր բնակիչներին

Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները հումանիտար նախաձեռնությամբ են հանդես եկել Արցախի հեռավոր շրջաններում:

Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Արցախի կարիքավոր բնակիչներին

Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Արցախի կարիքավոր բնակիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ակցիան իրականացվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում: Կարիքավոր ընտանիքներին է փոխանցվել 1,2 տոննա հումանիտար օգնություն:
«Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ հումանիտար ակցիա է իրականացվում: Հումանիտար օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքների: Առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում գյուղում սովորող դպրոցականներին»,-նշել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդինը:
Նա տեղեկացրել է, որ հետագայում օգնություն են տրամադրելու բազմազավակ ընտանիքներին: Նախատեսում են տրամադրել հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Առաջիկայում հումանիտար ակցիայի շրջանակում երկու դիզելային գեներատոր են հանձնելու: Մեկը դպրոցի համար, մյուսը՝ գյուղի վարչակազմի համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search