Artsakhpress

Հասարակական

Խնձրիստանցին հետպատերազմական շրջանում էլ շարունակում է արարել. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքը 780 բնակիչ ունի. նրանք այսօր էլ շարունակում են ապրել ու արարել հայրենի գյուղում:

Խնձրիստանցին հետպատերազմական շրջանում էլ շարունակում է արարել. համայնքապետ

Խնձրիստանցին հետպատերազմական շրջանում  էլ շարունակում է արարել.  համայնքապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնձրիստանի համայնքապետ Ալեքսեյ Ավանեսյանը:

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գյուղում վերաբնակեցրել ենք 20 ընտանիքի՝ 74 հոգով: Ազատ բնակֆոնդից ունենք 37 տուն, որից 18-ը վերանորոգումից հետո կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Գյուղում գործում է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են բուժկետը, ակումբն ու մշակույթի տունը. հանդիսությունների սրահը ևս նորակառույց է: Նորակառույց դպրոցում սովորում է 148 աշակերտ: Մանկապարտեզի շենքը վերանորոգվել է Հայ օգնության միության կողմից, որտեղ հաճախում է 43 սան: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, իսկ մյուս մասը պետք է սալապատվի: Պատերազմից հետո ասֆալտապատվել է գյուղը մայրուղուն կապող 3.6 կմ ճանապարհահատվածը: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր, սակայն, ըստ ծրագրածի, մոտ օրերս նոր արտեզյան ջրհոր կկառուցվի»,- ներկայացրել է Ա. Ավանեսյանը:

Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում 4 համագյուղացի է զոհվել, իսկ 2-ը՝ վիրավորվել: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ համայնքապետը նշել է, որ հիմնական ուղություններն են գյուղատնտեսությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը՝ հավաստիացնելով, որ հետպատերազմական շրջանում անգամ գյուղն օրեցօր շարունակում է զարգանալ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search