Artsakhpress

Հասարակական

Կորոնավիրուսային հիվանդության պարագայում ինքնաբուժությամբ զբաղվելն արգելվում է. բժիշկ֊վարակաբան

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա սկզբին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքն սկսել է ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված հիվանդների, կամ վարակվածության կասկածով անձանց:

Կորոնավիրուսային հիվանդության պարագայում ինքնաբուժությամբ զբաղվելն արգելվում է. բժիշկ֊վարակաբան

Կորոնավիրուսային հիվանդության պարագայում ինքնաբուժությամբ զբաղվելն արգելվում է. բժիշկ֊վարակաբան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող հիվանդների ընդհանուր վիճակի մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է «Արևիկ» մանկական բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անուշ Գալստյանի հետ:

«Առայսօր ընդունել ենք 41 հիվանդի: Բոլոր հիվանդները հիմնականում ունեն թոքաբորբ: Նրանցից շատերը առողջ վիճակում դուրս են գրվել:

Այսօրվա դրությամբ բուժում է ստանում 21 հիվանդ, որից 10-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական պատասխան, իսկ մյուսների մոտ թեստի պատասխանը դեռ պատրաստ չէ: Մեր բաժանմունքում, պայմանավորվածության համաձայն, ընդունում ենք միջին ծանրության հիվանդների, ովքեր ունենում են  90-ից բարձր սատուրացիա, չեն ունենում ծանր քրոնիկ պաթոլոգիաներ, ուղեկցող այլ հիվանդություններ, գտնվում են կոնպենսացված վիճակում»,- ասել է Ա. Գալստյանը:

Բժիշկ-վարակաբանի խոսքով, եթե հիվանդները ունեն գանգատներ՝ բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, հազ, սրտխառնոց, գլխապտույտ, մկանային և հոդերի ցավ,ապա   անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ հենց դրանք կարող են հանդիսանալ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներ։

«Վարակի առկայության դեպքում, առաջին հերթին, պետք չէ խուճապի մատնվել: Ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել, անհրաժեշտ է դիմել մասնագետին, և հետևել նրա խորհուրդներին»,- հավելել է մեր զրուցակիցը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Search