Artsakhpress

Քաղաքական

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ

Հոկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդարանի ղեկավարը՝ հիմնադրամի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցի ուղեկցությամբ, ծանոթացել է երկրաբանական ծառայության գտածոներին: Ցուցադրված  էին շուրջ 10 տեսակի նմուշներ, այդ թվում՝ Վազգենաշենից բերված հատուկ մարմարը, որի քարհանքը, ցավոք, գտնվում է թշնամու ենթակայության տակ:
Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ Քարանմուշները մշակվում են հիմնադրամի գրասենյակի հարակից տարածքում գործող արտադրամասում, որտեղ աշխատում  է  12 հոգի, ևս 7 հոգի  ներգրավված են  երկրաբանական ծառայության մեջ:
Մշակված քարի վաճառքից ստացված հասույթը ուղղվում է «Ապագա սերունդներ» հիմնադրամի  սահմանամերձ  ու փոքր գյուղերում իրականացվող  կրթական  ու մշակութային ծրագրերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Search