Ամերիկյան ՀՕՊ համակարգը հնարավորություն չունի դիմակայելու Չինաստանի կամ Ռուսաստանի հրթիռային հարվածին:
Forbes-ի փորձագետը գնահատել է ԱՄՆ ՀՕՊ համակարգի կարողությունը երկիրը Ռուսաստանի և Չինաստանի միջուկային հարվածից պաշտպանելու հարցում
«Ամերիկյան պաշտպանական միջոցները բավարար չեն՝ կանգնեցնելու համար լիամասշտաբ միջուկային առաջխաղացումը՝ հարյուրավոր չինական միջուկային ռումբերի կամ հազարավոր ռուսական, ինչն ավելի վատ է»,- իր տեսակետը ներկայացրել է փորձագետը:
Մասնագետի խոսքով՝ Միացյալ Նահանգները հակահրթիռային համակարգեր են տեղակայել Ալյասկայում, Կալիֆոռնիայում և Արևելյան Եվրոպայում, որպեսզի հետ մղեն Հյուսիսային Կորեայի և Իրանի ատոմային հարձակումները, որոնք առանձնանումեն փոքր մասշտաբներով:
Նյութում ընդգծվում է, որ Պեկինը տիրապետում է «մասնակի-ուղեծրային ռմբակոծման» համակարգի, և դա մեծ նշանակություն ունի անվտանգության ռազմավարության համար: Հեղինակի կարծիքով՝ բավականին ցածր է հավանականությունը, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգը կդիմագրավի նման հարձակմանը: