Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել սփյուռքի աջակցությունն Արցախին

 Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի ղեկավարության հետ:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել սփյուռքի աջակցությունն Արցախին

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել սփյուռքի աջակցությունն Արցախին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ հանդիպումներում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, անվտանգության ու մարդասիրական մարտահրավերները և կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել հոգևոր առաջնորդներին Արցախին ցուցաբերվող շարունակական ու սրտացավ աջակցության համար՝ ընդգծելով դրա հատկապես բարոյական նշանակությունը Արցախի բնակչության համար»,-այս մասին տեղեկացրել են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պետական նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներին՝ ատենապետ Նորա Հովսեփյանի գլխավորությամբ: Նա բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակի գործունեությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության գործում:
Նշվում է, որ բոլոր հանդիպումներում կողմերը քննարկել են Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համատեղ ջանքերով հետպատերազմյան մարդասիրական հիմնախնդիրների լուծմանն առնչվող մի շարք հարցեր:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Search