Artsakhpress

Հասարակական

Մարտունին՝ այսօր. առօրյան ու խնդիրները՝ քաղաքապետի ներկայացմամբ (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության արևելյան հատվածում տեղակայված Մարտունի շրջկենտրոնը հետպատերազմական շրջանում օրեցօր փորձում է ոտքի կանգնել։

Մարտունին՝ այսօր. առօրյան ու խնդիրները՝ քաղաքապետի ներկայացմամբ (լուսանկարներ)

Մարտունին՝ այսօր. առօրյան ու խնդիրները՝ քաղաքապետի ներկայացմամբ (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը Մարտունու բնակչությունը կազմում էր 6228 մարդ, պատերազմից հետո այդ թիվն ավելացել է՝ դառնալով 6823։ Տեղահանված շուրջ 168 ընտանիք է հաստատվել այստեղ՝ 633 բնակչով։ Բոլոր ընտանիքները օգտվել են ԿԽՄԿ-ի և պետական այլ աջակցության ծրագրերից։ Պատերազմական գործողությունների ժամանակ քաղաքը շատ է տուժել։ Հրետակոծության հետևանքով վնասվել են 900-ից ավելի շենքեր և շինություններ։ Լրիվությամբ ավերվել է 14 առանձնատուն։ 25-ից ավելի առանձնատան վերանորոգման նպատակահարմարությունը ուսումնասիրելու համար դիմել ենք ԱՀ Քաղաքաշինության նախարարություն՝ սեյսմիկ եզրակացություն ստանալու համար։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 380 առանձնատներում, որոնցից առաջին փուլում 290 առանձնատներում ավարտվել է տանիքի վերանորոգումը և տեղադրվել 1000 քառ. մետր եվրոպատուհաններ»,- ներկայացրել է Ա. Սաղյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա տեղեկացմամբ՝ քաղաքում գործում է երկու դպրոց՝ հոսքային և հիմնական, որտեղ, ընդհանուր առմամբ, հաճախում է 1024 աշակերտ, կա երկու մանկապարտեզ, որտեղ հաճախում է 320 երեխա: Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցն ունի 130 սան, արհեստագործական ուսումնարանը՝ 110, իսկ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ 375 աշակերտ։ Իսկ 20֊րդ դարում կառուցված Սուրբ Մեծն Ներսես եկեղեցին հավատավոր ժողովրդի աղոթատեղին է։ Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն Մոնթեաբերդի պաշտպանության անմահացել են 49 հերոսամարտիկներ, 87֊ն էլ վիրավորվել են. կա մեկ անհայտ կորած. նրանք բոլորը դաստիարակվել էին լեգենդար Ավոյի ոգով։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Խոսելով բնակչության զբաղվածության մասին՝ Ա. Սաղյանը մանրամասնել է. «Այստեղ գործում է 1 թռչնաֆաբրիկա, 1 գինու գործարան, ծխախոտի ընդունման չորանոց, շինարարական կազմակերպություններ, որոնք ապահովում են բնակչության զբաղվածության խնդիրը: 2021 թվականին ցանվել են 27 հա բանջարաբոստանային կուլտուրաներ, 35 հա ծխախոտ և 1660 հա հացահատիկ»։

Մեր զրուցակիցը համոզված է՝ Մոնթեաբերդը նորից կստանա երբեմնի շքեղ տեսքն ու կհզորանա իր հայրենասեր զավակներով։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Search