Artsakhpress

Միջազգային

Թուրքական լիրայի փոխարժեքը նոր հակառեկորդ է սահմանել

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակում է թարմացնել պատմական նվազագույնները Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի իջեցման մասին որոշումից հետո։

Թուրքական լիրայի փոխարժեքը նոր հակառեկորդ է սահմանել

Թուրքական լիրայի փոխարժեքը նոր հակառեկորդ է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով սակարկությունների տվյալներին, փոխանցում է news.am-ը։
Երկուշաբթի փոխարժեքը հասավ նոր նվազագույնի՝ մեկ դոլարը 9,84 լիրա։
Լիրան սկսեց կտրուկ արժեզրկվել հոկտեմբերի կեսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով ԿԲ երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նրա ղեկավարի երկու տեղակալների աշխատանքից ազատելու նորության ֆոնին։ Երեք ազատված պաշտոնյաներն էլ ԿԲ դրամավարկային քաղաքականության խորհրդի սեպտեմբերյան նիստում դեմ էին քվեարկել տոկոսադրույքի իջեցմանը։ Այնինչ, Էրդողանը կողմ էր տոկոսադրույքի իջեցմանը՝ պնդելով, որ գնաճի բարձրացումը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։
Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում էր ընդունել նվազեցնել տոկոսադրույքը 18-ից 16 տոկոսի՝ ազգային արժույթի փոխարժեքի ռեկորդային արժեզրկման ֆոնին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Ամանորյա նվերներ ստանալու համար կկատարվի նախադպրոցական տարիքի երեխաների գրանցում

Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել ԱՀ քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ․ ԱԱԾ

Search