Artsakhpress

Քաղաքական

Համոզված եմ՝ ռուս խաղաղապահների Արցախում մնալու ժամկետը երկարաձգվելու է, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ. պետնախարար

Լեռնային Ղարաբաղի գրեթե 150 հազար բնակիչներից պատերազմից հետո վերադարձել կամ տեղում մնացել է մոտ 120 հազարը։

Համոզված եմ՝ ռուս խաղաղապահների Արցախում մնալու ժամկետը երկարաձգվելու է, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ. պետնախարար

Համոզված եմ՝ ռուս խաղաղապահների Արցախում մնալու ժամկետը երկարաձգվելու է, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ. պետնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ դա լավագույն ցուցիչն է այն մեծ վստահության, որ տեղի ժողովուրդն ունի առաջնահերթորեն ռուս խաղաղապահ զորակազմի նկատմամբ։ Դա նաև ցույց է տալիս մեր ժողովրդի վճռականությունն ու կամքը՝ նույնիսկ նման դժվար պայմաններում ապրելու և արարելու սեփական հայրենիքում:

«Ավելին ասեմ՝ չնայած ադրբեջանական կողմի բոլոր ջանքերին, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին և ռազմական ու հոգեբանական ճնշումներին՝ առ այսօր միգրացիոն սալդոն դրական է: ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող տեղահանվածների մեծ մասը Արցախ վերադառնալու ցանկություն ունի, պարզապես ազատ բնակֆոնդի սղության պատճառով դեռևս չեն կարողանում գալ»,- ասել է Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության երաշխավորությամբ Արցախ վերադարձածների թվի ու նրանց տրամադրվածությունների մասին հարցին:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայության ժամկետներին ու արցախահայության անելիքներին՝ պետական նախարարը նշել է, որ պետք չէ 4 տարին դիտարկել՝ որպես ճամփաբաժան, քանի որ, համոզված է, որ ռուս խաղաղապահների մնալու ժամկետը երկարաձգվելու է, որովհետև հակամարտությունը չի կարգավորվել և Ադրբեջանն էլ շարունակում է Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը:

«Ուստի, քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը և մեր բնակչության միաձայն ցանկությունը խաղաղապահների կողմից անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքներ ստանալու առումով, կարծում եմ, նրանց դուրս գալու հարցը չպետք է նույնիսկ քննարկվի: Մեր բնակչության ցանկությունը և անվտանգային կարիքները առաջնահերթ գործոններն են խաղաղապահների երկարաժամկետ մանդատի հարցի որոշման համար:

Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ այս հակամարտությունը հավերժ չի տևելու, և պատրաստ ենք դրա քաղաքական կարգավորմանը՝ մեր իրավունքների ու շահերի լրիվ հաշվի առնմամբ և Ադրբեջանի կազմում երբևէ չլինելու անառարկելի նախապայմանով: Տեսնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումներն ու գործողությունները և նրանց մոտ տիրող հայատյաց խորը տրամադրությունները՝ գիտակցում ենք, որ հակամարտության համապարփակ ու վերջնական կարգավորումը կարող է հնարավոր դառնալ միայն տասնամյակներ անց: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները արժանի են ապրելու խաղաղ ու արժանապատիվ պայմաններում իրենց հայրենի հողում»,- ասել է Բեգլարյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search