Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են Կիպրոսի և Հայաստանի միջև կապերն ու համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը։

Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը

Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հաղորդում Է cyprusMail-ը:
Սիմոնյանը գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունից՝ ընդգծելով միջխորհրդարանական մակարդակով համագործակցությունը։
«Հայկական կողմն ամեն ինչ անելու է մեր երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության առավել խորացման համար՝ ի օգուտ երկու ժողովուրդների»,- նշել է նա:
Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ինքը և Դեմետրիուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի հետ կապված հարցեր։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը միաձայն դատապարտելու համար: Նշվում է, որ նա նաև վերահաստատել է Հայաստանի ամբողջական աջակցությունը Կիպրոսի խնդրի խաղաղ լուծմանը: 
«Քանի որ Կիպրոսը և Հայաստանը երկուսն էլ Թուրքիայի անզիջողականության զոհն են, կենսականորեն կարևոր է, որ նրանք ավելի ամուր կապեր հաստատեն միջխորհրդարանական, միջազգային մակարդակներում»,- ասել է  Դեմետրիուն։
Նա նաև նշել է, որ Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև քննարկումներ կսկսվեն Սիմոնյանի Կիպրոս կատարած պաշտոնական այցի ավարտից հետո։
«Ընդհանուր ռազմավարության միջոցով մենք կարող ենք դիմակայել ցանկացած մարտահրավերի՝ մեծ թե փոքր, բայց նաև ամրապնդել մեր ձայնը եվրոպական և միջազգային հարցերի շուրջ, որպեսզի կարողանանք առաջ քաշել մեր ընդհանուր սկզբունքները»,- շեշտել է Դեմետրիուն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Search