Artsakhpress

Մշակույթ

Արցախն առաջարկել է ադրբեջանական նկարներ տալ Շուշիում մնացած կտավների դիմաց. Դեռ արձագանք չկա

Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մնացած կտավների հետ։

Արցախն առաջարկել է ադրբեջանական նկարներ տալ Շուշիում մնացած կտավների դիմաց. Դեռ արձագանք չկա

Արցախն առաջարկել է ադրբեջանական նկարներ տալ Շուշիում մնացած կտավների դիմաց. Դեռ արձագանք չկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, հաղորդում է «Սպոիտնիկ Արմենիան»:
 
«Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 40 ադրբեջանական կտավ։ 30 տարի ադրբեջանական կողմը չի էլ փորձել հետ վերցնել այդ նկարները։ Սա իրենց լա՞վ է բնորոշում, չէ՞։ Հիմա փոխանցել ենք մեր առաջարկը, բայց դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ ասեմ՝ մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող և չպահպանող ժողովուրդ են», - ասաց նախարարը։
 
Շուշիի պատկերասրահում մնացել են մի շարք արժեքավոր կտավներ՝ ներառյալ Մարտիրոս Սարյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի գործերը։ Ղարախանյանը նշեց, որ այդ նկարների դիմաց Արցախը Բաքվի հետ «40 ադրբեջանական կտավից բացի, փոխանակելու այլ բան չունի»։
 
Բաքվի իշխանություններին Ստեփանակերտի առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։
 
Նշենք, որ Շուշիի կերպարվեստի, պատմության և երկրաբանական թանգարաններն ամբողջ գույքով անցել են Բաքվի վերահսկղության տակ, գորգերի և դրամի թանգարանի գույքը հայկական կողմը հասցրել է տարհանել։ Ղարախանյանի խոսքով՝ նա դեռ հոկտեմբերի 19-ին է թանգարանների տնօրեններին հորդորել տարհանել գույքը։ Սակայն Շուշին մարդկանց համար այնքան ապահով էր թվում, որ շատերը ոչ միայն չէին տարհանում, այլև այլ վայրերից էին թանկարժեք իրերն այդ օրերին տեղափոխում Շուշի։ Գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասատրյանը տարհանել է գորգերը հոկտեմբերի 30-ին, դրամի թանգարանի տարհանումը կազմակերպել է Կենտրոնական բանկը։
 
Կերպարավեստի թանգարանում ներկայացված էին հայ մեծանուն նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գառզուի, էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Արմինե Կալենցի, ռուս անվանի նկարիչներ Պավել Կուզնեցովի, Դիմիտրի Վիլինսկու, Դավիդ Բուրլյուկի, Դիմիտրի Ժիլինսկու, Անատոլի Սաֆոխինի, Տարաս Շևչենկոյի, Դիմիտրի Պլավինսկու, Անատոլի Սաֆոխինի և այլոց կտավները:
 
Երկրաբանության թանգարանի ֆոնդում եղել է 480 անուն հանքաքար և օրգանական բրածո մնացորդներ: Հավաքածուի մեջ ներառված էին հանքաքարեր աշխարհի 47 երկրներից։ Դրանց մեջ կային հնագույն ցուցանմուշներ՝ մեկն ավելի քան 1 մլրդ 200 մլն տարվա ցուցանմուշ, իսկ հենց Արցախի տարածքում հայտնաբերված հանքաքարերից ամենահինը 146 մլն տարեկան է:
 
Շուշիի պատմության թանգարանում ներկայացված էր Շուշիի հետ կապված ամեն ինչ՝ սկսած հնագույն շրջանից: Ցուցադրված էին Շուշիի պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշներ, քաղաքի կենցաղը, սրահներից մեկում մեծահարուստ բարերար Թադևոս Թամիրյանցի տան ինտերիերն էր, կային տարբեր գորգեր, արծաթյա զարդեր, կահ-կարասի, Շուշիիում ժամանակին տպված թերթերն ու գրականությունը և այլն:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Search