Artsakhpress

Միջազգային

Բայդենը նոր կանոններ է սահմանել օտարերկրյա ճանապարհորդների համար՝ երկրի սահմանները բացելուն զուգահեռ

Սպիտակ տունը նոր կանոններ է սահմանել օտարերկրյա ճանապարհորդների համար, ովքեր Միացյալ Նահանգներ են ժամանելու:

Բայդենը նոր կանոններ է սահմանել օտարերկրյա ճանապարհորդների համար՝ երկրի սահմանները բացելուն զուգահեռ

Բայդենը նոր կանոններ է սահմանել օտարերկրյա ճանապարհորդների համար՝ երկրի սահմանները բացելուն զուգահեռ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ներկայացնում է BBC News-ը, ԱՄՆ-ն նախատեսում է նոյեմբերից բացել երկրի սահմանները զբոսաշրջիկների համար, սակայն որոշակի պահանջների կատարմամբ: Պահանջներից մեկն այն է, որ գրեթե բոլոր արտասահմանցի այցելուները պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ, փոխանցում է tert.am-ը:

Մինչ այս պահն արգելվում էր բազմաթիվ եկրներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Բրազիլիայից, Շենգեն գոտու երկրներից, Իռլանիայից, Իրանից և Հնդկաստանից, ուղևորների ժամանումը երկիր: Ճանապարհորդական ոլորտի ներկայացուցիչները նախագահ Բայդենին խնդրել են մեղմացնել սահմանափակումները:

Բայդենի՝ երկուշաբթի ստորագրած հրամանագրով սահմանվում է, որ ավիաընկերությունները պետք է ստուգեն ուղևորների պատվաստված լինելու հանգամանքը, այնուհետև միայն թույլ տան օգտվել իրենց ծառայություններից:

Չպատվաստված ուղևորները, այդ թվում՝ ամերիկացիները, պետք է «քովիդ-թեստի» բացասական պատասխան ունենան, որը ստացվել է մեկնումից առաջ մեկ օրվա ընթացքում:

Մինչև 18 տարեկաններն ազատվում են պատվաստվելու անհրաժեշտությունից, սակայն պետք է թեստի բացասական պատասխան ունենան, որն արված կլինի ուղևորությունից առաջ երեք օրվա ընթացքում:

Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 8-ից:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search