Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակում նոր բնակավայրերի կառուցապատման աշխատանքները։
Պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով մեկնարկած շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարթա Դանիելյանը։ Նա մանրամասնեց՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի հյուսիս-արևելյան հատվածում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները`ԱՀ պետական բյուջեի միջոցներով։ Այս փուլում հողային աշխատանքներ են ընթանում։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32հա։ Թաղամասը կառուցապատվելու է մեկ֊երկու հարկանի մեկ և երկբնակարանի առանձնատներով։ Տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1200քմ։
«Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Նոր բնակավայրի գլխավոր հատակագիծը մշակել է «Ճարտնախագիծ» ՍՊԸ-ն»,֊ նշեց մեր զրուցակիցը։